211652_close_icon
views-count1651 դիտում article-date 17:16 20-06-2014

Անհետ կորած զինվորի մորից առաջ և հետո հերթագրվածները բնակարան են ստանում, իսկ նրա հերթն այդպես էլ չի հասնում

19 տարեկան հասակում սրտի արատով պատերազմի դաշտ մեկնած եւ Հորադիզում անհետ կորած Էմիլ Իսահակյանի մորից առաջ եւ հետո հերթագրված քաղաքացիները ՊՆ-ի կողմից բնակարան են ստանում, սակայն Էմիլի մոր հերթն այդպես էլ չի հասնում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմիլի մայրը` 65-ամյա Էլմիրա Սահակյանը: Նա նշեց, որ 1993թ-ից հերթագրված է ՊՆ-ում և 2008թ-ին իրեն պետք է բնակարան տային: «Դեռ այն տարիներին գնացել եմ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մոտ, նա ստորագրել է, որ 2008 թ-ին պետք է ինձ բնակարան տային: Ես հերթում 120-րդն էի: Ինձնից առաջ հերթի մեջ գտնվող 100 հերթագրվածները բնակարան ստացան, բայց ինձ ասացին, թե ես հիմա 32-րդն եմ: Անցյալ տարի գնացի նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ, ասաց, որ կտան, բայց ես հիմա մարդիկ գիտեմ, որ ինձնից հետո են հերթագրվել ու այս ընթացքում տուն ստացել են, իսկ ես՝ ոչ»,- ասաց անհետ կորած զինվորի մայրը: Այժմ տիկին Էլմիրան ապրում է հանրակացարանում: «Մեկ սենյականոց բնակարան է, ապրում եմ հակահիգիենիկ պայմաններում: Չգիտեմ, թե ինչ կարող եմ անել: Խնդրում եմ աշտպանության նախարար Սեյրան Օհանյանին լուծում տալ այս խնդրին»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր