211652_close_icon
views-count703 դիտում article-date 12:36 26-07-2023

Ինչպես եղավ, որ ընտրություններից առաջ գերիներ բերեցին, հիմա չեն բերում, թե՞ Փաշինյանին էր այդպես պետք․ անհետ կորած զինվորի մայր․ Tert.am

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում։ Գրում է Tert.am-ը։

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը հանդիպեսց ծնողների հետ՝ առաջարկելով գույքագրել ու առանձնացնել իրենց հարցերը՝ միաժամանակ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպողը ինքը չէ։

«Մեզանով է ինքը դարձել վարչապետ, թող գա մեզ լսի, ոչ թե իր էշը առաջ քշի, մեզ Սանամյանը պետք չէ, նա մեզ արդեն հետաքրքիր չէ, մեզ միայն Փաշինյանն է պետք, որովհետև միայն ինքը ունի մեր հարցերի պատասխանը։ Մենք իրեն ընտրել ենք, որ մեր երեխաների ապագան կառուցեր, ոչ թե՝ որ «ուտեր» մեր երեխաների գլուխը։ Սանամյանը շաբաթը մեկ ընդունում  ու հետ է ուղարկում, հետո՞, իր նման սուտասանների արդեն երեք տարի է տեսնում ենք»,- ասաց անհետ կորած ծինվորներից մեկի մայրը։

Վերջինը նշեց, որ իրենց խոստացել էին զանգահարել և հանդիպում կազմակերպել, ինչի չի եղել։

«Եթե ինքը մեկ շաբաթվա ընթացքում մեկ ժամ չունեցավ մեզ լսելու, մենք էլ ոչ մի զիջումների չենք գնալու։ Իր տղան, որ գերի լիներ, երկու ժամ էլ չէր թողնի այնտեղ , մեր երեխաների համար է, որ ժամանակ չունի։ Մեր երեխաները իրեն բացարձակ հետաքրքիր չեն։ Այդ ինչպես եղավ, որ իր ընտրություններից առաջ 15 հոգու բերեցին, ընտրություններից հետո 10 հոգու բերեցին։ Հետո կասի Ալիևը չի թողնում , բա ոնց տվեց, թե իրեն էր այդպես պետք։ Շարունակելու ենք մնալ այստեղ ու փակել ճանապարհը»,- ավելացրեց անհետ կորած զինծառայողի մայրը։

Հիշեցնենք, որ  Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

Նմանատիպ նյութեր