678 դիտում
17:01 20-06-2014
Վարչապետը մասնակցել է ԵՊՀ-ի Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով:
«Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են իրենց նպաստը բերել Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը:
Հատկապես ուրախ եմ, որ նման գիտական ֆորումներին իրենց մասնակցությունն են բերում սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր արտասահմանյան հեղինակավոր գիտական կենտրոններում ձեռք բերած հարուստ գիտելիքներն ու փորձը սիրով փոխանակում են մեզ հետ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև Հայկական տնտեսագիտական միության գիտաժողովների կենսունակությունը», - նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական տնտեսագիտական միության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մեծ ավանդը և լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում:
Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ նոր կառավարության գործունեությանը՝ մասնավորապես, ընդգծելով. «ՀՀ կառավարությունը գալիք տարիների համար ակնկալում է տնտեսական շարունակական աճ: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը հասնելու լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է: Հայաստանի կառավարության գործունեությունը նպատակաուղղված է լինելու ինովացիոն տեխնոլոգիաների և լայնածավալ ներդրումային ծրագրերի վրա հիմնված տնտեսության զարգացմանը:
Այս գիտաժողովի ծրագիրն առնչվում է առևտրի, արդյունաբերության, ֆինանսների, աշխատաշուկայի, հանրային հատվածի, կրթության և այլ ոլորտների մարտահրավերներին: Դրանք ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներին, և ես վստահ եմ, որ քննարկումների արդյունքներն օգտակար կլինեն համապատասխան ոլորտներում մարտավարության մշակման արդյունավետության բարձրացմանը»:
Վարչապետ Աբրահամյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար:
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի տնտեսագետներ, քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը և մրցունակությանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային առևտրին, ֆինանսատնտեսական հատվածին և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
2421 դիտում
21:15 17-06-2016
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության 6-րդ ամենամյա գիտաժողովը
1235 դիտում
14:33 17-10-2014
Սերժ Սարգսյանը մասնակցել է «Շախմատը դպրոցներում» խորագրով գիտաժողովի բացմանը. ֆոտոշարք
Այս բաժնից
901 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան
1051 դիտում
16:38 12-01-2025
Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանում լինեն հոմանիշներ․ Նիկոլ Փաշինյան
2254 դիտում
15:57 12-01-2025
Աշխատավարձի ամբողջ գումարը կծախսեք, որ գործի գնաք․ Սոֆյա Հովսեփյան