1015 դիտում
16:49 20-06-2014
SpaceX ընկերությունը կկարողանա մարդկանց Մարս ուղարկել 10-12 տարի անց
SpaceX մասնավոր ընկերության ղեկավար Էլոն Մասկը վերջին ամիսների ընթացքում որոշ աղմկահարույց հայտարարություններ է արել։ Ինչպես գրում է «Вести»-ն` ինժեներների կիրառած տեխնոլոգիաները թույլ կտան մարդկանց Մարս ուղարկել 10-12 տարի անց։
Մասկը վաղուց համագործակցում է ՆԱՍԱ-ի հետ, ԱՄՆ-ի գործակալությանը հրթիռներ է մատակարարում և ապահովում տարբեր տեխնոլոգիաներով։
«Ես հույս ունեմ, որ առաջին մարդիկ Մարսի վրա վայրէջք կկատարեն արդեն իսկ 10-12 տարի անց, և դա, անկասկած, հնարավոր է։ Սակայն սովորական արշավը դեպի «կարմիր» մոլորակ մեր վերջնական նպատակը չէ։
Մենք ցանկանում ենք հիմնավորվել Մարսի վրա, բնակեցնել այն, մարդկային ռասան դարձնել միջմոլորակային»,- ասել է Մասկը։
Ապագայում SpaceX-ը Միջազգային տիեզերակայան կհասցնի օգտակար բեռներ, ինչպես նաև տիեզերագնացների՝ վերջերս կառուցված Dragon V2 տիեզերանավով: Այն իր մեջ տեղավորում է ոչ միայն մինչև 7 ուղևորների, այլ նաև կարող է հանգիստ վայրէջք կատարել առանց պարաշյուտների: Նոր սարքի առաջին փորձնական թռիչքը նշանակված է 2016 թվականի սկզբին:
Նմանատիպ նյութեր
5862 դիտում
10:45 19-01-2020
Իլոն Մասկը պատրաստվում է մինչև 2050 թվականը մոտ 1 մլն մարդու ուղարկել Մարս
631 դիտում
12:05 28-10-2020
Հայերը նոր արշավով SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. TechCrunch
Այս բաժնից
697 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
751 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
835 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»