211652_close_icon
views-count11937 դիտում article-date 22:35 09-07-2020

SpaceX-ը նախատեսում է Starlink 12․000 արբանյակներ ուղարկել ուղեծիր համացանցի հասանելիությունը ամբողջ աշխարհում ապահովելու համար

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում է հուլիսի 11-ին արձակել Falcon 9 հրթիռակիրը, որն ուղեծիր կհասցնի 57 միկրոարբանյակներ՝ նախատեսված Starlink համաշխարհային համացանցի գործարկման համար: Ինչպես փոխանցում է [url=https://korrespondent.net/world/4250149-SpaceX-zapustyt-na-orbytu-novuui-partyui-sputnykov-Starlink]korrespondent.net[/url]-ը, հրթիռն ուղեծիր կհասցնի Երկրի հեռակա զոնդավորման երկու տիեզերական սարքեր՝ Global-5-ը և 6-ը: Արձակումը պետք է տեղի ունենար հունիսի վերջին, սակայն այն չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում 12․000 արբանյակ ուղարկել տիեզերք, որոնց օգնությամբ SpaceX-ը հույս ունի ապահովել համացանցի հասանելիությունը ողջ աշխարհում: Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկացրել էր, որ առաջին 3 տիեզերական զբոսաշրջիկներն ընտրվել են SpaceX տիեզերանավով թռչելու համար: Թռիչքը նախատեսված է 2021 թվականի երկրորդ կեսին: Տեղեկացվում է նաև, որ Իլոն Մասկը մտադիր է տիեզերակայաններ կառուցել միջպետական ​​թռիչքների համար:

Նմանատիպ նյութեր