Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել. ԼՐԱՑՎԱԾ
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:
«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
[b]
***[/b]
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը հավելել է, որ վիրավորը 1987 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
[b]
***
18:15[/b]
Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը Արգիշտի Սեփխանյանը տեղափոխվել է Երևան: