211652_close_icon

Յուրաքանչյուր երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձանները․ ՀԺ

views-count1193 դիտում article-date 10:41 20-06-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Յուրաքանչյուր երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձանները, կազմակերպել տարբեր միջոցառումներ: Այս հարցում որևէ սկզբունք չկա: Իհարկե, ամեն ինչ պետք է կազմակերպվի այնպես, որ հարգվի կառույցը»: ՅՈԻՆԵՍԿՕ-ի մամլո պատասխանատու Ռոնի Ամելան երեկ այսպես է պատասխանել մեր թղթակցի հարցին կապված Զվարթնոցում օրեր առաջ կազմակերպված միջոցառման հետ, որը հասարակական պարսավանքի առիթ հանդիսացավ մեր երկրում: 2000-ին, ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ամելան մեր թղթակցին հայտնել է նաև, որ տվյալ երկիրը պարտավոր է իրենց կազմակերպությանը տեղեկացնել միայն տարածքում գտնվող կոթողը ձևափոխելուց կամ դրա տարածքում այլ շինություն կառուցելուց առաջ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր