211652_close_icon
views-count1132 դիտում article-date 08:42 20-06-2014

Առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալո՞ւ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 20.00-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիսի հատվածում վթար է տեղի ունեցել ու մոտ երկու օր Արցախում գազ չի լինելու: Ստեփանակերտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ գազալցակայանները չեն գործում, ինչի համար քաղաքում շատ քիչ են աշխատում տաքսի ծառայությունները: Արցախցիները մեզ հետ զրույցում վրդովված հայտարարեցին, որ առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալու է՝ նշելով, որ նման դեպք ևս մեկ անգամ եղել է, երբ գազի մատակարարումը ժամանակավոր դադարել է, այնուհետև հայտարարվել է, որ գազի գինը թանկացել է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր