211652_close_icon
views-count3195 դիտում article-date 10:21 19-06-2014

Ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին: Եվ այսպես, երեկ գյուղնախարարը ԱԺ-ում ներկայացրել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արգելում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, առանց ցավազրկման ամորձատել, եղունգները հեռացնել, կենդանիների մարմնի դյուրազգաց մասերը սեղմել, պոչերը ճզմել, ոլորել, և մարդկային մտքի տգիտության այլ դրսևորումներ: Թե ինչպես են վերահսկելու այս օրենքի կատարումը, ո՞ր կենդանին և ոնց է ահազանգելու իր նկատմամբ թույլ տրված օրինախախտման մասին, նախագծից այդպես էլ հասկանալի չի դառնում: Բայց կարևորն այստեղ օրենք գրելու դրդապատճառն է: Նախարար Կարապետյանի խոսքերով՝ «դա Եվրամիության և միջազգային կազմակերպությունների պահանջն է»: Այսպիսով, հասկանալի դարձավ, որ փաստաթուղթն ընդունվում է «գալչկայի համար», որպեսզի հերթական եվրոպական դրամաշնորհը «տակով անեն» և եվրոպական կառույցներին հաճոյանան»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր