211652_close_icon
views-count1622 դիտում article-date 09:46 19-06-2014

Պատգամավորի ծննդյան օրը խառնել էին․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում նիստից առաջ լուսատախտակն արձանագրեց, որ այդ օրը 2 պատգամավորների տարեդարձ է։ Մեկը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն էր, ով երեկ դարձավ 60 տարեկան։ Մյուսը, ըստ լուսատախտակի, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանն էր։ Պատգամավորներն էլ, մտնելով դահլիճ, ողջագուրվում էին, բարեմաղթանքներ հղում նրան։ Բաբայանը, սակայն, շփոթված էր. պարզվեց՝ նա ծնվել է նոյեմբերի 26-ին։ «Շնորհակալ եմ, բայց ես նոյեմբերին եմ ծնվել»,- ասաց Վահան Բաբայանը, ինչից րոպեներ անց ԲՀԿ-ականի ծննդյան օրվա մասին տեղեկատվությունը հանվեց լուսատախտակից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր