ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին փոխարինելու մասին
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակելու որոշում չկա: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ արձագանքելով հարցին, թե ճի՞շտ են, արդյոք, տեղեկությունները, որ նա է փոխարինելու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանին:
Վ. Այվազյանի խոսքով, ինքը այս պահին ԱԺ-ում է եւ նման որոշման մասին տեղյակ չէ: «Նման բան գոյություն չունի: Ես ինչպե՞ս ասեմ, բացատրեմ, որ լրատվամիջոցները հասկանան՝ նման բան չկա՛»,- ասաց նա: