211652_close_icon
views-count17985 դիտում article-date 20:37 18-06-2014

«Ծիծակ» համարներով Mercedes-ի վարորդը կարծում է, որ «ծովն իր ծնկներից» է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ զգուշացրել է վարորդներին, որ ավտոմեքենաները օգտագործելու ժամանակ պարտադիր ավտոմեքենաների վրա փակցված լինեն համարանիշները, իսկ այն վարորդը, ով մեքենան կվարի առանց համարանիշի, կենթարկվի վարչական պատասխանատվության, կամ նրա տրանսպորտային միջոցը կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունսի 18-ին, Մոսկովյան փողոցում Mercedes մակնիշի 555 VV 55 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նախ առջևից հանել էր համարանիշները, ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը, ավտոմեքենան էլ կայանել էր այնպիսի դիրքով, որը խոչընդոտ էր հանդիսանում և տրանսպորտային միջոցների և հետիոտների համար: Վստահ ենք , որ Երևանի ՃՈ-ն օրինախախտ և իրեն արտոնյալ համարող վարորդին կզգուշացնի, որ նման օրինախախտման համար ինքը կարող է «խոնհարվել» ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առջև և ենթարկվել վարչական պատասխանատվության: *** 22:14 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն արձագանքել է հրապարակմանը և ավտոմեքենայի վարորդ Հայկ Չատինյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել 100 հազար դրամի չափով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նշված ավտոմեքենան հաշվառված է «Արման Առաքելյան Շին» կազմակերպության հաշվեկշռում, համարանիշների գինն էլ 8 միլիոն դրամ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր