211652_close_icon
views-count4433 դիտում article-date 23:04 17-06-2014

Երևանում գործազուրկը Toyota-ով բախվել է ոսկերիչ գնահատողի Mercedes-ին. կա վիրավոր

Երեկ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ագաթանգեղոս 2 հասցեի դիմաց, Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա Դավիթ Վարդանյանը իր վարած Toyota մակնիշի 34 AF 976 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 23-ամյա Նարեկ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 70 PD 070 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Վահագն Ղահրամանյանը բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդ Ն. Հովհաննիսյանը ոսկերիչ գնահատող է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր