211652_close_icon
views-count41631 դիտում article-date 16:28 10-04-2018

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի ոսկերիչ մասնագետը կասկածվում է բանկից խարդախությամբ 16 մլն դրամ տիրանալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել են, որ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ոսկերիչ մասնագետ Լևոն Բ.-ն, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով աշխատանքային պայմանագրով իրեն տրված լիազորություններից, իր ընկերների և մի քանի մտերիմ անձանց անուններով նշված բանկի մասնաճյուղերից մեկում գրավադրել է կեղծ՝ ոսկուց չպատրաստված զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լևոն Բ.-ն կասկածվում է այդ եղանակով 16 մլն դրամի վնաս կատարելու մեջ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Իրավապահները պարզում են Լևոն Բ.-ի ընկերների և մտերիմ անձանց ինքնությունը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնելու «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի տեսակետը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր