211652_close_icon
views-count4383 դիտում article-date 21:03 17-06-2014

Դիլիջանում 59–ամյա վարորդը Daewoo-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային

Այսօր՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ 59-ամյա Սուրիկ Ղազարյանը վարելով Daewoo մակնիշի 29 ՏՍ 931 համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա Սվետա Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, իսկ երեխան տեղափոխվել է Դիլիջանի hիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարկանով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն, պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեխան ձախ ոտքի շրջանում կոտրվածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր