Գորլովկայի աշխարհազորայիններն ուկրաինական ինքնաթիռ են խփել
Գորլովկայի աշխարհազորայիններն ուկրաինական ռազմօդային Су-25 ինքնաթիռ են խփել։ Այս մասին հայտնում է INERFAX-ը՝ հղում անելով ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության մամլո ծառայությանը։
Ըստ ծառայության տվյալների՝ օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել ինքնաթիռից։
Ավելի վաղ հայտնել էին, որ Գորլովկայի Գոլմովսկոյե գյուղի ուկրաինական օդուժի կողմից հրթիռակոծման մասին։