Դոնեցկի աշխարհազորայիններն ու ուկրաինացի զինվորականները գերիներ են փոխանակել
Դոնեցկի աշխարհազորայիններն ու ուկրաինացի զինվորականները գերիներ են փոխանակել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է РИА Новости-ի թղթակիցը: Գերիների փոխանակումն իրականացվել է Դոնեցկից 30 կիլոմետր դեպի հյուսիս ընկած վայրում:
Աշխարհազորայինները հանձնել են 30 ուժայինի, ինչի դիմաց ուկրաինացի զինվորականները նրանց են հանձնել 60 աշխարհազորայինի: Գերիների փոխանակման գործընթացն իրականացվել է ԵԱՀԿ-ի դիտորդների վերահսկողության ներքո, որոնք ներկա են գտնվել երկու կողմի մոտ էլ:
Կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ կազմակերպել գերիների փոխանակման գործընթաց: Գերիների փոխանակումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի հարցերով շփման խմբի մասնակիցների ստորագրած համաձայնագրով: