Գորլովկայի քաղաքապետը սպառնալիքների պատճառով հրաժարվում է իր պաշտոնից
Ուկրաինայի Գորլովկա քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Սապունովը հայտարարել է, որ իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն։
«Իմ և իմ հարազատների դեմ մահափորձ կատարելու պատճառով հրաժարվում եմ քաղաքապետի, ինչպես նաև «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պատգամավորի լիազորություններից»,֊ հայտնել է Սապունովը։
Ինչպես նա հայտնել է, ապրիլի 16֊ին 2 մեքենայով անհայտ անձինք շրջափակել են իր մեքենան, որով պետք է մեկներ, սակայն նրանք շփոթել են մեքենաները․ ղեկին նրա ընկերն է եղել։
«Երբ առևանգողները տեսել են, որ դա ես չեմ, շփոթվել են և գնացել»,֊ հայտնել է Սապունովը։