1189 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան
Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, արդեն կան դիրքեր Կոթիում, որ հանձնվել են:
Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի եղբայր Եղիշե Մախսուդյանը։
«Կիրանցը կիսվում է, վարչապետը Կիրանցի ժողովրդին ասել է, որ 7 օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ օրից հետո նա երաշխիք չի տալիս»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պայքարից ժողովուրդը չի հիասթափվել, մարդիկ ուզում են ապրել, Ժողովուրդն ասում է՝ մեր հողերը մի տուր, այդ բուֆերային տարածքները ուզում են նրա համար, որ վաղը, մյուս օր կարողանան ճեղքել։
«Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է, իմ իմանալով Կոթի գյուղում արդեն աշխարհազորայիններն իջել են, արդեն իրենք են այնտեղ նստած»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ելքն այն է, որ եթե նա չի կարողանում այս սահմանները պահել միանշանակ պետք է թողնի, գնա։ «Ինքը պատրաստ է տալու, մենք էլ պատրաստ ենք կռվելու, մենք մեր Հայաստանն ենք կորցնում։ Մենք պայքարը շարունակելու ենք, մեզ ուզում են լռեցնել, մեզ տանելով։
Այսօր իմ եղբոր տղային՝ Վահագն Մախսուդյանին են կալանավորել 2 ամսով, որ մենք լռենք, բայց մենք չենք լռելու, միանշանակ։ Իմ հորեղբոր՝ Մախսուդյան Մելիքի հուշարձանն էլ է անցնելու թուրքերին»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
880 դիտում
18:50 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
1465 դիտում
15:28 17-06-2014
Գորլովկայի աշխարհազորայիններն ուկրաինական ինքնաթիռ են խփել
Այս բաժնից
1522 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ