Ոստիկանները խուլիգանության և գողության մեղադրանքներով հետախուզվողի են հայտնաբերել
Մարտի 29-ին, ժամը 21.30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Շարուրի փողոցից բաժին բերման են ենթարկել, նույն փողոցի բնակիչ, 1991թ. ծնված Ալբերտ Բ-ին, որը մարտի 29-ից հետախուզվում էր խուլիգանության, գողության և գողության փորձի մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]