1113 դիտում
10:00 17-06-2014
Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը կառավարվում են Կրեմլից․ 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է. ««Նախ պետք է իրերը կոչել իրենց անուններով. Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը ոչ թե համակարծիք են արտաքին քաղաքական հարցերում, այլ կառավարվում են մեկ արտաքին կենտրոնից` Կրեմլից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման հայկական կենտրոն» հ/կ-ի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` խոսելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ Հայաստանի իշխանության եւ ոչ իշխանության համերաշխության մասին:
«Իսկ մեկ կենտրոնից կառավարվելը բերում է ոչ թե համագործակցության ներքին կյանքում, այլ ավելի բաց եւ հրապարակային առեւտուր անելու հնարավորության: Այս պահին իշխանության եւ ոչ իշխանության միջեւ ընթանում է դիրքային պայքար, թե ինչ համաձայնություններով պետք է մոտենալ 2017-18թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այս գործընթացները հանգեցնեն նրան, որ մինչեւ այս տարեվերջ որոշվի, թե 2017թ. ոնց են կիսելու իշխանությունը»,- ասել է Ա. Քոչարյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօվա համարում։
Նմանատիպ նյութեր
2857 դիտում
12:31 29-06-2016
Երկրաբանությունն ու տեղանքը որևէ կերպ չեն կառավարվում. Վաչե Գաբրիելյանը` Լարսի անցակետի առաջիկա բացման մասին
18105 դիտում
12:03 04-12-2017
Կրեմլից նախազգուշացրել են. «ՌԴ նախագահական ընտրություններից հետո ոչ մի ցույց ու դատարան»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով