211652_close_icon
views-count3006 դիտում article-date 08:42 17-06-2014

Պարտադիրը մնում է, սակայն այլ անվանումով․ 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին՝ կիրակի օրը, տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը ՍԴ ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի պաշտոնական կայքը, ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ։ Դրանք են. 1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլեւս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար): 2. Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի`մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով եւ պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան`300.000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թվականից, ավելացվելու է`միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան: 3. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես,որ դրանից սոցիալական վճար եւ հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն անսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից`50.000 դրամ): 4. Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են եւ ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)`որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: 5. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչեւ երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար՝ խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը՝ հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ) »։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր