211652_close_icon
views-count2920 դիտում article-date 18:17 16-06-2014

Բանակում սպանված զինծառայողի մահվան փաստով կալանավորվել է նրա մոտ ընկերը

ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանի մահվան փաստով կալանավորվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նշենք, որ նրանք մոտ ընկերներ են եղել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել էր ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա փոխանցել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: [b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, եւ կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաեւ կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ ծառայակցի մահվան պատճառ է դարձել: Մահացած զինծառայողը Նոր-Նորքի 6-րդ զանգվածից էր, իսկ կրակողը՝ Նոր Արեշից: Աշնանը երկուսն էլ պետք է զորացրվեին:

Նմանատիպ նյութեր