211652_close_icon
views-count1311 դիտում article-date 21:13 15-06-2014

Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողները. տեսանյութ

Մոտ 1 շաբաթ` 26 մասնակից: Ֆորտեից պիանոն նաև ժյուրիի անդամներն էին լարված` մրցույթի վերջին ակորդներին էին սպասում: Համաշխարհային ճանաչված փառատոնների ընտանիքի լիիրավ անդամի կարգավիճակով Արամ Խաչատրյան մրցույթը տասներորդ անգամ հյուրընկալել է երաժիշտների` տարբեր երկրներից` Միացյալ նահանգներից, Վրաստանից, Ռուսաստանից, Չինաստանից: Դաշնամուրային արվեստում երաժիշտները մրցում էին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ: Բոլորը պրոֆեսիոնալ են, Հայաստանում գրան պրիի համար էր պայքարը: Ժյուրիի անդամների գնահատմամբ` մրցակցությունն այստեղ կարևոր չէր, կարևորը այն էր, որ Խաչատրյանի երաժշտության մասին քարտեզի ամենատարբեր կետերում խոսելու եւս մի քանի առիթ կա: Խաչատրյանի անվան համերգասրահում խաչատրյանական մեղեդին է միայն, որ հանգիստ է և հանգստացնում է: Բոլորը հուզված են ու շփոթված: Եվս 5 րոպե և կհչի հաղթողի անունը: Առաջին տեղը մնաց թափուր: 2-րդ տեղը կիսեցին Ռուսաստանից 2 մասնակից: Գլխավոր մրցականը` 15 հազար դոլարը կպահեն եկող տարվա հաղթողի համար: Կազմակերպիչները բացեցին փակագծերը` եկող տարի մրցույթի ֆավորիտը կլինի երաժշտական գործիքների թագավորը: Արտասահմանցի և հայ ջութակահարները մյուս տարի խաչատրյանական մնայուն արժեքը կներկայացնեն նորովի: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29664]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր