211652_close_icon
views-count5271 դիտում article-date 23:04 11-06-2020

Հայտնի են Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի հաղթողները

Երեկ՝ հունիսի 10-ին, ուշ երեկոյան հայտարարվեցին Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Երկրորդ փուլ է անցել 10 ջութակահար։ Ժյուրիի որոշմամբ ստուգատեսի հաջորդ փուլում մրցակցությունը կշարունակեն Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ Մայքլ Գերմերը (Դանիա)‚ Լորենց Կարլսը (Շվեդիա)‚ Բելլ Թինգը (Թայվան)‚ Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան)‚ Ալեքսանդրոս Պետրինը (Հունաստան-Ռուսաստան)‚ Ջիման Վին (Կորեայի Հանրապետություն)‚ Կրիստինա Սուխովան (Ռուսաստան)‚ Յանիս Գրիսոն (Լյուքսեմբուրգ)‚ Յանհյուն Լին (Կորեայի Հանրապետություն)։ Վերոնշյալ ջութակահարները մեկօրյա հանգստից հետո՝ հունիսի 12-ին և 13-ին‚ կվերադառնան մրցելույթներին։ Հիշեցնենք‚ որ խաչատրյանական մրցույթը տեղի է ունենում առցանց հարթակում։ Մասնակիցների ելույթներին կարելի է հետևել մրցույթի պաշտոնական կայքում՝ https://khachaturian-competition.com/ կամ ֆեյսբուքյան էջում՝ https://bit.ly/3fcEF1d ։ Ի դեպ‚ մինչև հունիսի 15-ը բոլոր ցանկացողները կարող են քվեարկել Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի իրենց նախընտրած մասնակցի օգտին «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում (քվեարկությունը հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3cOBgnL)։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։ [b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր