Օձը հայտնաբերվել է տան բակում
Հունիսի 15-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 109 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նույն օրը` ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի Խաչիկ Սարգսյան փողոցի թիվ 3 տան բակում օձ է նկատվել և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են երկու օձեր-ին և տեղափոխել անվտանգ տարածք: