Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հունիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:[img]/ups/images/068513500140281109172415.jpg[/img]
Երևանում ` Հունիսի 15-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է:
Հունիսի 17-19-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
[img]/ups/images/0235300001402812096587488.jpg[/img]