Իտալիան կարող է աշխարհի չեմպիոն դառնալ. Տոտի
Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Ֆրանչեկսո Տոտին հավատում է, որ «Սկուադրա Աձուրան» կարող է մեծ հաջողության հասնել 2014 թվականի աշխարհի առաջնությունում:
« Կարծում եմ, որ Իտալիան կարող է հաղթանակի հասնել Բրազիլիայում: Այո, կան բազմաթիվ լուրջ մրցակիցներ, սակայն մեր ընտրանին հաճախակի է հասնում կիսաեզրափակիչ, և եթե այս անգամ կրկին հաջողվի հասնել նման հաջողության, ապա մենք չեմպիոն դառնալու հույս կարող ենք փափայել: Ներկայումս մարզչի գլխավոր խնդիրը միահամուռ թիմ կառուցելն է: Թիմ, որտեղ պետք է բոլոր խաղացողները դրսևորեն իրենց առավելագույն հնարավորութունները»,-ասել է Տոտին:
Հավելենք, որ Իտալիայի հավաքականը ընդգրկված է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Անգլիայի, Ուրուգվայի և Կոստա- Ռիկայի հավաքականները: