Լեռնային Ղարաբաղը ցավոտ թեմա է Ադրբեջանի համար. Բառոզու
Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան անի՝ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով և միջազգային սկզբունքներով լուծելու համար, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ստատուս քվոն երկար չի կարող պահպանվել: Այս մասին հայտարարել է Ժոզե Մանուել Բառոզուն Բաքվի ADA համալսարանում «Եվրամիություն-Ադրբեջան. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով դասախոսության ժամանակ:
Բառոզուն ընդգծել է, որ ԼՂ հարցը Ադրբեջանի համար ցավոտ հարց է և հավելել է, որ Եվրամիությունը հակամարտող կողմերին հաշտություն է ցանկանում, ինչպես նաև աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ծավալած գործունեությանը:
Բառոզուն չի ընդունել նաև ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հարցում Եվրամիությանն ուղղված մեղադրանքները՝ ասելով, որ հակամարտությունը հրահրվել է ոչ թե Եվրամիության, այլ՝ այլ ուժերի կողմից: