211652_close_icon

Նոր աշխատատեղեր Գյումրիում

views-count4548 դիտում article-date 15:50 14-06-2014
Այսօր՝ հունիսի 14 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց «Գյումրու հաշվապահական հաշվառման» գրասենյակի բացման արարողությանը, որը սկզբնական շրջանում աշխատանքով կապահովի շուրջ մեկ տասնյակ մասնագետների, որոնց թիվը հետագայում կաճի: Բացման արարողության ընթացքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավարությանը Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու համար և վերահաստատեց իր պատրաստակամությունը քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում աջակցել քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, անկախ դրանց քանակից: Այնուհետև քաղաքապետը շրջեց նորաբաց գրասենյակում և ծանոթացավ վերջիններիս գործուներության հիմնական ուղղություններին:

Նմանատիպ նյութեր