Լոռիում նոր աշխատատեղեր կստեղծվեն
Լոռու մարզում նախորդ տարեվերջին «Թեղուտ» Փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեկնարկի առթիվ աշխատանք ունեցավ ավելի քան 1300 մարդ:
Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումը աշխատանքով ապահովում է շուրջ 220, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝ 100 մարդու: Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ծրագրեր ու անելիքներ ևս կան ու իրատեսորեն սպասելի է, որ մոտ ապագայում աշխատատեղեր կբացվեն նաև Տաշիրի ենթաշրջանում՝ պանրարտադրության զարգացմամբ, ինչպես նաեւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում:
Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից: