211652_close_icon
views-count1416 դիտում article-date 11:22 14-06-2014

Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ և ուժեր է ծախսում՝ ինքն իրեն թուլացնելով և Արևմուտքի հետ թշնամանալով․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Ռուսաստանի փոխվարչապետ, «Ռոդինա» ազգայնական կուսակցության հիմնադիր Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ կոչ է արել վերականգնել Խորհրդային Միությունը՝ «հավաքելով քարերը», որոնք «ցրվել են քարորդ դար առաջ, երբ սովետական ժայռն առաջին ճաքը տվեց»: Մի կողմ դնենք՝ ում են այդ մտադրությունները դուր գալիս, ում՝ ոչ: Ավելի լավ է մտածենք՝ արդյոք այդ ծրագիրը իրագործելի՞ է: Ինձ, օրինակ, թվում է, թե որ կողմից էլ նայես, դա կատարյալ ուտոպիա է, որի քննարկման վրա անգամ չարժե ժամանակ ծախսել: Ռուսաստանի ղեկավարությունը իզուր ժամանակ և ուժեր է ծախսում՝ ինքն իրեն թուլացնելով և Արևմուտքի հետ թշնամանալով: Բայց դա դեռ ոչինչ: «Քարեր», ասինքն՝ խորհրդային հանրապետություններ հավաքելու փորձերն արվում են առանց որևէ ճկունություն դրսևորելու, կացնային մեթոդներով, կոպիտ շանտաժի լեզվով՝ «առանց մեզ դուք կորած եք», վիրավորելով այդ պետությունների բնակիչների արժանապատվությունը: Հավանաբար, Կրեմլում նստած մարդկանց թվում է, որ հենց այդպես են նախկին խորհրդային ժողովուրդները մերձենալու Ռուսաստանի հետ: Այդպիսով, քարերն ավելի հեռու են շպրտվում»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր