211652_close_icon
views-count1543 դիտում article-date 09:27 14-06-2014

Ո՞վ կդառնա Վրաստանում Հայաստանի դեսպան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է «Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանն իր համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան չունի: Իշխանական կուլիսներում դեռ շարունակում են քննարկել այդ պաշտոնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակման հարցը: Այս առիթով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետաքրքիր մեկնաբանություն արեց. «Ընդհանրապես, եթե հետևենք վերջին մի քանի տարիների տարբեր դիվանագիտական նշանակումներին, ապա տպավորությունն այնպիսին է, որ ում ուզում են լավություն անել՝ «գործուղում» են տվյալ պահին առաջին պատահած թափուր տեղը»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր