211652_close_icon
views-count1386 դիտում article-date 08:55 14-06-2014

Գազի հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախնական եզրակացությունը կազմել է ավելի քան 1000 էջ։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Նրա խոսքով՝ ԱԺ նախնական եզրակացությունը ներկայացնելուց հետո իրենք մտադիր են երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Նշենք, որ հանձնաժողովի ստեղծման որոշման համաձայն՝ նախնական եզրակացությունը պետք է ներկայացվեր մինչեւ գարնանային այս նստաշրջանի ավարտը, բայց, Այվազյանի խոսքով, իրենք դեռ աշխատելու շատ գործ ունեն»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր