10295 դիտում
03:11 14-06-2014
Ցավալի է, որ Արզումանյանի նման մտածելակերպով խաղացողը պաշտպանում է մեր ընտրանու գույները
Հայաստանի հավաքականի վերջին երեք ընկերական խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրներ ունի պաշտպանական գծում: Դրանում համոզվելու համար պարտադիր չէ ֆուտբոլի գիտակ լինել, քանի որ Բերնար Շալանդի սաները վերջին երեք խաղում սեփական դարպասը բաց թողեցին 12 գոլ: 3 գոլ` ԱՄԷ-ից, 3 գոլ` Ալժիրից և 6 գոլ` Գերմանիայից: Բնականաբար, մեր թիմի ետին գծում հանդես եկող խաղացողները այսքանից հետո խոսելու տեղ պետք է, որ չունենան: Բայց արի ու տես, որ մեր ընտրանու կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փորձում է արդարանալ և նույնիսկ սարկազմով խոսալ, այն մարդկանց հասցեին, ովքեր վերոնշյալ խաղերից հետո քննադատական կարծիքներ էին հնչեցնում մեր ազգային թիմի պաշտպանական գծի խաղի վերաբերյալ: Եվ ահա [b]Ռոբերտ Արզումանյանը[/b] 2014 թվականի աշխարհի առաջնության Հոլանդիա – Իսպանիա (5:1) խաղից հետո իր [url=https://www.facebook.com/robert.arzumanyan.9/posts/10203237872661552]ֆեյսբուքյան էջի[/url] միջոցով կատարել է հետևյալ գրառումը.
[b]«Ռոբենն ու վան Պերսին երկու հոգով Իսպանիայի պաշտպանությանն այն օրը գցեցին, ինչ Գերմանիան` մեզ իր ողջ կազմով և 6 պահեստայիններով: Հայ վայ մասնագետներ, նայեք և տեսեք, թե որն է վատ պաշտպանությունը»[/b]
[img]http://www.sport.am/images/uploads/10479303_588455364602799_1627676205_n.jpg[/img]
Փաստորեն Արզումանյանի խոսքերից դուրս է գալիս, որ եթե Իսպանիայի հավաքականը 5 գոլ է բաց թողնում, ապա մենք անտեղի ենք քննադատում մեր պաշտպաններին` աբսուրդ… Դատողությունները թողնում եմ Ձեզ: Ցավալի է, որ նման հոգեբանությամբ և մտածելակերպով խաղացողներ են պաշտպանում մեր ազգային ընտրանու գույները: Եվ ամենացավալին այն է, որ ֆուտբոլիստը իր պարտականությունները լիարժեք չկատարելով հանդերձ փորձում է ծաղրանքով արտահայտվել հայ մասնագետների հասցեին և գնահատականներ տալ նրանց աշխատանքին: Սա իսկապես մտահոգիչ երևույթ է: Բայց ամենավացալին այն է, որ Արզումանյանի գրառումը «հալած յուղի տեղ» տարածում են հայկական որոշ լրատվամիջոցներ, որոնք չեն հասկանում, որ Արզումանյանի ասած «հայ վայ» մասնագետները հենց իրենք են:
Մեր հավաքականի խաղացողներից շատերը նույնիսկ լրագրողների հետ շփվելու կուլտուրա չունեն, սակայն փորձում են գնահատականներ տալ մասնագետների աշխատանքին: Կարծում եմ տվյալ դեպքում պետք է քիչ խոսել և շատ աշխատել:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1507 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4558 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1435 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ