736 դիտում
12:58 27-04-2015
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց հայտնի հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ:
Անվանի ցեղասպանագետն իր գիտական աշխատանքներում, հոդվածներում, ելույթներում բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմությանը, ճանաչմանը, դատապարտմանը: Մշտապես հանդես է եկել թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտման դատապարտմամբ:
2011 թվականին Իսրայել Չարնին արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»:
Տեղեկացնենք նաև, որ Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը 2013 թվականին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ:
Այսօր այս հարուստ հավաքածուն արդեն տեղադրված է իր անունը կրող աշխատասենյակում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3649 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում