Խորվաթիան կձգտի հրաշք գործել. Սրնա
Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սրնան հուսով է, որ իր թիմը կարող է հաղթել աշխարհի առաջնության առաջին խաղում, խորվաթները կմրցեն մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականի` Բրազիլիայի հետ:
« Երբեմն հարկ է լինում դիմակայել աշխարհի լավագույն խաղացողներին: Բրազիլիայի հետ խաղում կներդնենք մեր բոլոր ուժերը: Մեր թիմը, մեր փոքրիկ Խորվաթիան կձգտի հրաշք գործել»,-Սրնայի խոսքերը մեջբերում է AFP-ն: