211652_close_icon
views-count2172 դիտում article-date 15:47 12-06-2014

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Վերջապես այսօր կմեկնարկի ֆուտբոլասերների կողմից ամենասպասված տոնը` աշխարհի առաջնությունը: Աշխարհի 20-րդ առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում: Երևանի ժամանակով 22:15-ին կսկսվի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ դրա ավարտից հետո` 23:59-ին Սան Պաուլոյում կմեկնարկի Բրազիլիա – Խորվաթիա բացման հանդիպումը: Հիշեցնենք, որ ֆուտբոլային գլխավոր մրցաշարին մասնակցում են 32 հավաքականներ, որոնք բաժանվել են 8 խմբերի: Աշխարհի առաջնության բացման արարողությունը և բոլոր հանդիպումները կարող եք հետևել մեր կայքի միջոցով:

Նմանատիպ նյութեր