Այսօր երեխաների աշխատանքի շահագործման դեմ պայքարի միջազգային օրն է
Երեխաների աշխատանքի շահագործման դեմ պայքարի միջազգային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին:
Այն նշելու գաղափարը ծագել է 1997-ին Օսլոյում և Ամստերդամում անցկացվող կոնֆերանսի ժամանակ:Այս միջոցառումը հանրության ուշադրությունը սևեռեց երեխաների աշխատանքի վերացման վրա մեծ ջանքեր ներդնելու անհրաժեշտության մասին:
Այդ օրվանից ի վեր, մեծ աջակցություն է ցուցաբերվել աշխատող երեխաների նկատմամբ, սակայն դեռ շատ ամնելիքներ էլ կան:
Վերջին տվյալների համաձայն, աշխարհում աշխատող երեխաների թիվը կազմում է 215 մլն, որոնցից 115-ը աշխատում են վտանգավոր պայմաններում:
Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել մինչև 2016 թվականը վերացնել երեխաների աշխատանքի շահագործման ամենավատ ձևերը: