211652_close_icon
views-count1589 դիտում article-date 22:42 11-06-2014

Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Հունիսի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին: Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակներում մշտական ներկայացուցչության գործունեությունը: Դեսպան Մնացականյանը և Բան Կի-մունը անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այդ համատեքստում ընդգծվեց հիմնահարցի խաղաղ կարգավորման անհարժեշտությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցող բանակցությունների ձևաչափի անփոխարինելիությունը: Զրույցի ավարտին դեսպան Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի վճռականությունը` շարունակելու կառուցողական համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում և իր նպաստը բերելու միջազգային խաղաղությանն ու զարգացմանը, ինչպես նաև միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր