211652_close_icon
views-count11333 դիտում article-date 22:00 11-06-2014

Մարտունու ոստիկանները պարզել են Զոլաքար գյուղի «Սարի սուրբ» կոչվող տարածքում ողբերգական ավտովթարից մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ հունիսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Ուազ 469 մակնիշի 16 ՏԼ 936 համարանիշի ավտոմեքենան վարել է Զոլաքար գյուղի բնակիչ 118-ամյա Արեգ Քերոբյանը, ով Զոլաքար գյուղի Սարի Սուրբ կոչվող տարածքում նշված ավտոմեքենայով շրջվել է: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վթարի հետևանքով վարորդ Ա. Քերոբյանը և ուղևորներ, Զոլաքար գյուղի բնակիչներ 16-ամյա Հակոբ Ավդալյանը, 18-ամյա Արսեն Ոսկանյանը, 17-ամյա Վաչագան Մրտեյանը, 18-ամյա Նարեկ Սեվոյանը և 18-ամյա Լևոն Օսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ 16-ամյա Լյուդվիգ Պետրոսյանը, ստացած մարմնական վանսվածքներից տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի և օպերգծով տեղակալ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մարատ Ավետիսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից 3 հոգին տեղափոխվել են Երևան: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17108/]դեպքի վայրից հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Զոլաքար գյուղի եկեղեցու տարածքում «Ուազ 469» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելու ժամանակ շրջվել էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 6 ուղևորները՝ բոլորն էլ 18-20 տարեկան երիտասարդներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու հիվանդանոց, որտեղից հայտնել էին, որ վիրավորներից մեկը մահացել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր