211652_close_icon

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ֆիլիպինների նախագահին

views-count1329 դիտում article-date 21:39 11-06-2014
Հունիսի 10-ին հանդիսավոր պայմաններում Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերը հանձնեց Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Բենինո Աքինո Երրորդին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներով փոխայցելությունների, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների միջև կապերի հաստատման անհրաժեշտությունը: Ֆիլիպինների նախագահը հույս հայտնեց, որ նոր դեսպան Վարդանյանի հավատարմագրումը մեծապես կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը միտված գործնական քայլեր ձեռնարկելուն։

Նմանատիպ նյութեր