10761 դիտում
21:08 11-06-2014
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են «ասֆալտի ֆիդայուն», ով ՊՆ-ից հափշտակել է 13 միլիոն 800 հազար դրամ
Երեկ՝ հունիսի 10-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղու բնակիչ, 68-ամյա Լորիկ Վարդանյանը 2008- 2009 թվականներին ձեռք է բերել իր կողմից ԼՂՀ մարտական գործողություններին մասնակից լինելու, ինչպես նաև վիրավորված լինելու հանգամանքը հավաստող կեղծ փաստաթղթեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա այդ փաստաթղթերը ներկայացերել է Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական օգնության կազմակերպման և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժանմունքի նախկին պետ, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Հարությունյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Հարությունյանը լինելով պաշտոնատար անձ ցուցաբերել է անձնական շահագրգռվածություն և իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, Լ. Վարդանյանին հերթագրել է զինծառայողներին բնակարան հատկացնելու ցուցակում և 2013 թվականի մայիսին ՀՀ ՊՆ բյուջեից նրան է հատկացրել 13 միլիոն 800 հազար դրամ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Լ. Վարդանյանը 1987 թվականին դատապարտված է եղել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 86 հոդվածի 4-րդ մասի, իսկ 2003-ին՝ ՀՀ քր Օր-ի 38-179 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից բացահայտված և նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն և հնարավոր է այնտեղից էլ փոխանցվեն ՀՀ ՊՆ քննչական ծառայություն:
Նմանատիպ նյութեր
29312 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
15449 դիտում
20:08 08-03-2018
Քանաքեռ Զեյթունի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելիների գողության դեպքեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9426 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին