«Գոլդ» համարանիշներով Toyota Prado-ի օրինախախտ վարորդը նաև «մուզիկանտ» է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոգեբանները գտնում են, որ շատ ավտովթարներ տեղի են ունենում, երբ վարորդները ավտոմեքենան վարելու ընթացքում շատ բարձր են լսում երաժշտությունը, և մեքենան վարելու ընթացքում այն ուղղակի խլացնում է:
Ճանապարհային ոստիկանությունից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ ՃՈ աշխատակիցը կարող է պատասխանատվության ենթարկել վարորդին, եթե վերջինս մեքենան վարելու ընթացքում «քոքել» է երաժշտությունը:
Այսօր՝ հունիսի 11-ին, ֆոտոլրագրողը տեսանյութ է արել, որում երևում և լսվում է, թե ինչպես է Toyota Prado մակնիշի 91 MZ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանում մեքենան վարում առանց ամրագոտու և մեքենայից էլ լսվում էր բարձր երաժշտությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



