Պիրլոն նոր պայմանագիր է կնքել «Յուվենտուս»-ի հետ
«Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է ակումբի հետ, հայտնում է թուրինցիների պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է երկու տարով: Նախկինում նշվում էր, որ Պիրլոն նոր պայմանագրի համաձայն տարեկան կստանա 4,5 մլն եվրո: Հիշեցնենք, որ Պիրլոն «Միլան»-ից «Յուվենտուս» էր տեղափոխվել 2011 թվականին: Այդ ընթացքում Պիրլոն «Յուվեի» կազմում երեք անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր:
[img]http://ss.sport-express.ru/userfiles/news/images/imagesinsidetext/70/707199/1.jpg[/img]