1235 դիտում
09:34 11-06-2014
Էժան վարկը մարվել է ավելի թանկո՞վ, թե հակառակը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ում հետաքրքիր տվյալներ է հրապարակել հանրահայտ ռուսական վարկի վաղաժամկետ մարման կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, նախորդ տարի աշնանը ավելի կոնկրետ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարությունը թողարկեց, այսպես կոչված, եվրոբոնդեր, այսինքն միջազգային բորսաներից պարտք վերցրեց շուրջ 700 միլիոն դոլար 7 տարի ժամկետով: Այդ պարտատոմսերի վաճառքից գոյացած գումարով վաղաժամ մարեց ռուսական 500 միլիոն դոլարանոց վարկը, որ վերցրել էր 2009 թվականին տնտեսական ճգնաժամի պիկին: Կառավարությունը նման մոտեցումը բացատրել է նրանով, որ եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները ավելի էժան են նստում Հայաստանի վրա, քան ռուսական վարկը:
Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ին տեղեկացրեց, որ ռուսական վարկի մարման օրը, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, ռուսական վարկի տոկոսը 0.35 տոկոսով ավելի ցածր է եղել, քան եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ձեռքբերված միջոցները:
Ստացվում է, որ կառավարությունը ոչ թե էժան վարկ է վերցրել թանկ վարկը փակելու համար, ինչպես հայտարարում է, այլ թանկ վարկ է վերցրել էժան վարկը փակելու համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»