Աֆղանստանում ռմբակոծման հետևանքով զոհվել է ՆԱՏՕ֊ի 5 զինծառայող
Աֆղանստանում սխալ ռմբակոծման հետևանքով զոհվել է ՆԱՏՕ֊ի 5 զինծառայող։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Միջադեպը տեղի է ունեցել Զուբալ նահանգում։
«Սեփական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 5 օտարերկրյա զինծառայող»,֊ հաստատել է Զուբալի ոստիկանապետը։