211652_close_icon

Կենտրոնի դատարանի բակում ամեն առավոտ «զորավարժություններ» են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4841 դիտում article-date 11:51 10-06-2014
Արդեն մի քանի օր է, Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակն ամեն առավոտ ասես «զորավարժությունների» հարթակ լինի: Դատական կարգադրիչները, իրար հերթ չտալով, ծանոթանում են շարքային պատրաստվածությանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը հետևում իր աշխատակիցների «զորավարժություններին», իսկ դատարան մտնող դատավորներն էլ գաղտագողի հետևում էին այդ ամենին ու երևի մտածում, որ կարգադրիչների շնորհիվ իրենց անվտանգությունն ապահովված կլինի դատական նիստերում: Ի դեպ, նույն դատարում շուտով սկսվելու են մի քանի աղմկահարույց գործերով դատական նիստեր, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի և մյուսների: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր