211652_close_icon

Սան Պաուլուի մետրոյի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

views-count1770 դիտում article-date 11:41 10-06-2014
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մետրոյի աշխատակիցները դադարեցրել են 2 օր առաջ հայտարարած գործադուլը, որպեսզի իշխանությունների հետ բանակցություններ անցկացնելու համար։ Ինչպես BBC-ին հայտնել է Արհմիությունների ներկայացուցիչը, եթե աշխատանքը կորցրած կազմակերպության 60 անդամները այն հետ չստանան, բողոքի ակցիան վերսկսվելու է Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրը։ Նշենք, որ երկուշաբթի օրը ցուցարարների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը որևէ արդյունք չի գրանցել։ Սան Պաուլոյի նահանգապետը պնդում է, որ աշխատակիցների հեռացման մասին որոշումը չի կարող չեղյալ հայտարարվել։ Ակցիայի մասնակիցները մտադիր են չորքշաբթի օրը հանդիպել՝ հետագա քայլերը քննարկելու համար։

Նմանատիպ նյութեր