Կառավարությունը որոշել է վաճառել ԿԸՀ-ի մեքենաները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը որոշել է վաճառել ԿԸՀ-ի մեքենաները: Կառավարության առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկված է ԿԸՀ հաշվեկշռում գտնվող «Կիա սպորտիեջ» և «Գազ 3102» մակնիշի մեքենաներն ուղղակի աճուրդով օտարելու հարցը, իսկ պատճառը մեքենաների մաշվածությունն է, թեև դրանք 2003 և 2002թթ. արտադրության են: Կառավարությունը որպես մեքենաների աճուրդի գին սահմանել է 3 մլն 321 հազար դրամ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


